Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
«Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը», X-ի միկրոբլոգում գրել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը։
«Մենք հուսով ենք, որ շուտով առաջընթաց կտեսնենք այս կարևոր աշխատանքում, որը կնպաստի երկու երկրներին և տարածաշրջանի զարգացմանը»,- նշել է Էյվինդ վադ Պետերսոնը։
Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկրի պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: