Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/7bbfd2bfb31a8b66f45f9e66dba5285ba5b60bfe_v1.thumb_.jpg)
Երևանի քաղաքապետարանից հաղորդում են․
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:
Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով:
Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն»: