Գազից մինչև ճանապարհ մենք խնդրելու ենք թուրքերին. մենք կվերածվենք թուրքական գավառակի. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Որպեսզի հնարավորինս պատկերավոր նկարագրենք այն, թե ինչ է լինելու Հայաստանի ողջ տարածքի հետ Տավուշում թուրքերին նոր հողեր նվիրելուց հետո, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի նույն վիճակում, ինչ 2022 թ. դեկտեմբերից շրջափակված Արցախը` բոլոր հարցերում լիարժեք կախվածություն ստանալով Ադրբեջանից:

Գազից մինչև ճանապարհ մենք խնդրելու ենք թուրքերին: Դե իսկ թշնամին օգտագործելու է մեր զիջումը մեզ լիարժեք վերացնելու համար:

Անկախության անվան տակ մենք կվերածվենք թուրքական գավառակի»:

Տեսանյութեր

Լրահոս