![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունն այցելել է Գորիս
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/437376664_10160749745923122_2316533465517858623_n.thumb_.jpg)
Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, հայտնել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
«Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսաք Մանուշյանին`ծաղիկներ խոնարհելով նրա հիշատակին նվիրված հուշակոթողին։ Այնուհետև, աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում», – ֆեյսբուքյան էջում գրել է նա։