Բաժիններ՝

Վարդան Մինասյանը ճիշտ չի արտահայտվել. Ռուբեն Հայրապետյան

Այսօր կայացած ՀՖՖ գործկոմի նիստում քննարկվեց և մերժվեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը: Այս մասին գործկոմի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նշեց, որ ցանկացած նորմալ մարդ էլ 3 անընդմեջ պարտությունից հետո ընկճվում է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ գործադիր կոմիտեի փակ նիստը, որի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Վարդան Մինասյանը մեղք չունի: Եթե նա աշխատասեր չլիներ, ֆուտբոլիստների կողմից ընդունված չլիներ, ես կընդունեի նրա հրաժարականը»,- նշեց ՀՖՖ նախագահն ու անդրադարձավ Մինասյանի ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքին, որ հավաքականի առջև Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիր դրված չէ:

«Վարդան Մինասյանը ճիշտ չի արտահայտվել, որովհետև ես եմ միշտ այդպիսի խնդիր դնում, հակառակ դեպքում էլ ինչի՞ համար ենք խաղում: Ազգային հավաքականը տուրիստական գործակալություն չէ և, բնականաբար, պետք է խնդիր դրվի: Պահի ազդեցության տակ նա ճիշտ չի արտահայտվել, ինչը նրան բնորոշ չի: Խնդրում եմ, բառերից մի կառչեք: Հավաքականի առաջ խնդիր է եղել՝ պարտադիր անցնել եզրափակիչ փուլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս