Մորոզինիի մահվան մեջ դատարանը մեղադրում է բժիշկներին
Նախորդ տարվա ապրիլի 14-ին կայացած իտալական B սերիայի «Լիվորնո» – «Պեսկարա» հանդիպման ժամանակ տանտերերի կիսապաշտպան Պիերմարիո Մորոզինին մահացել էր։
Ֆուտբոլիստի սիրտը կանգ էր առել, և բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Հետաքննության արդյունքում դատարանը մեղադրանք է ներկայացրել բժիշկներին՝ աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ կատարելու համար։ Դատավորները գտնում են, որ դեֆիբրիլյատորի (բժշկական սարք – խմբ.) բացակայությունն է Մորոզինիի մահվան հիմնական պատճառը։
Ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրվում են 2 ակումբների բժիշկները, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ֆուտբոլիստին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ Մորոզինիի մոտ հայտնաբերվել էր սրտամկանի ճարպակալում, որը կրում է ժառանգական բնույթ և հիմնականում հանդիպում է տղամարդկանց ու երեխաների մոտ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը