Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում. ՀՀ ԱԳՆ
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ–ն երկխոսության կոչ է անում։
Այդ մասին X–ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– նշել են գերատեսչությունից։