Բաժիններ՝

Էդգար Սևիկյանը խոսել է «Ֆերենցվարոշ»-ի կազմում իր անդրանիկ գնդակի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և հունգարական «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն անդրադարձել է նոր ակումբի կազմում խփած առաջին գնդակին:

«Կարծում եմ, այս գոլը կհիշեմ իմ ամբողջ կյանքում, քանի որ առաջին գնդակս էր «Ֆերենցվարոշ»-ի կազմում: Հրաշալի ստացվեց, աննկարագրելի զգացողություն էր: Արդեն իսկ մտածում եմ հաջորդ հանդիպման մասին: Նպատակս մեկն է` կենտրոնանալ ամեն օրվա վրա և անել առավելագույնը»,-Սևիկյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ֆերենցվարոշ»-ը գերազանցել է «Դիոշդյոր»-ին 2:1 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930