 
                        Սի Ցզինպինը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
 
                                    Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարտի վերջին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զեկուցել էր, որ Բայդենը և Սի Ցզինպինը պետք է նոր հեռախոսազրույց ունենան։
Պաշտոնյայի խոսքով՝ չինացի գործընկերոջ հետ բանակցությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև անձնական շփումներն այլընտրանք չունեն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        