«Ռևանշը, միևնույն է, լինելու է». Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դադիվանք (մ.թ. 9-13 դարեր):

Ազատագրվել է 1993թ. մարտի 31-ին` հարյուրավոր նվիրյալների կյանքի ու ազատամարտի գնով:

27 տարի շարունակ վերականգնվել, վերաօծվել, կենդանության հայեցի շունչ, պաշտպանություն և հանրահռչակում է ստացել բազմաթիվ հայորդիների ջանքերի շնորհիվ:

Դե յուրե, այնուհետ դե ֆակտո, թշնամուն է հանձնվել 2020թ. նոյեմբերի 9-ին և 25-ին, հայտնի դավաճանի կողմից` մի խումբ դավաճանների քաղաքական աջակցությամբ:

Հայկական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ղազանչեցոցի և հազարից ավելի այլ եկեղեցիների զանգերից յուրաքանչյուրն ինչ-որ մի օր նորից կարող են ազդարարել Արցսխում Քրիստոնեության վերադարձի զանգերը:

Ռևանշը միևնույն է լինելու է, այնպես ինչպես պատիժն ու անեծքը բոլոր դավաճաններին»:

Տեսանյութեր

Լրահոս