Թուրքիայի քաղաքային ընտրություններում առաջատարը Ստամբուլի գործող ընդդիմադիր քաղաքապետն է
Գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամը, առաջատար է երկրի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հիմնվելով ձայների մասնակի պաշտոնական հաշվարկի վրա:
Հեռուստաալիքի տվյալներով, Իմամօղլուն ստացել է ընտրողների ձայների 49,09%-ը՝ 3,67% բացված քվեատուփերի դեպքում։ Նախագահ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածու Մուրադ Քուրումը հավաքել է ձայների 42,83%-ը: