ԵՄ առաքելության դիտորդները նպաստում են կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն. Ֆրանսիայի դեսպան

Այս Զատկի կիրակի, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին՝ հրապարակելով Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարությունը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժ» չի նկատվել։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։

Տեսանյութեր

Լրահոս