«Նաիրի Ինշուրանս»-ի ղեկավարից փորձել են շորթման եղանակով խոշոր չափի գումար ստանալ
Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 26-ի՝ ժամը 22։00-ից մինչև մարտի 27-ի՝ ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակչից գողացել են շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 1 մլն 500 հազար դրամի վնաս:
Տեղում նույն շենքի բնակիչ 39-ամյա Աղավնի Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իրենից փորձել են գումար շորթել, նա հայտնել է որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավար։