Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա տարեսզկբին նվազել է

Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա տարեսզկբին նվազել է նվազել է 10.8%-ով։ Փետրվարին Ռուսաստանը դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հիմնական մատակարարների TOP 5-ում երկրորդ տեղն էր զբաղեցնում՝ կորցնելով առաջատար դիրքը Իրանի նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջային հոսքերի ծավալի ամենամեծ նվազումը գրանցվել է փետրվարին Անթալիայում, ամենաքիչը՝ Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսաստանի Դաշնությունից եղել է 203.075 այցելություն Թուրքիա, ինչը 10.8%-ով պակաս է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշի համեմատ (այն ժամանակ 227.695)։ Հունվարին, սակայն, նվազումը ավելի մեծ էր՝ 17.6%։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2024թ փետրվարին երկիր է մուտք գործել 2 մլն 294 579 օտարերկրացի։ Սա 22.7%-ով ավելի է, քան 2023թ փետրվարին։

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի TOP-5 հիմնական մուտքային շուկաների ցանկում Իրանն առաջին տեղում է։ Այս երկրից 2024թ երկրորդ ամսին մուտք է գործել 226.104 մարդ, ինչն ավելի քան կրկնակի (101.3%) գերազանցում է 2023թ փետրվարի ցուցանիշին (112 291)։

Իրանի քաղաքացիներն ավելացրել են իրենց ճանապարհորդությունները դեպի Թուրքիա և Ստամբուլ դեռևս հունվարին, երբ Իրանը Ռուսաստանից հետո զբաղեցրեց 2-րդ տեղը Թուրքիայում զբոսաշրջիկների մատակարարների առաջատար շարքում։

Փետրվարին Թուրքիայում 3-րդ տեղը զբաղեցրել է Գերմանիան՝ 187.946 այցելությամբ, ինչը 26.8%-ով ավելի է, քան 2023թ փետրվարին (այն ժամանակ՝ 148 169)։

Նշենք, որ փետրվարին Թուրքիայում TOP-5 առանցքային մուտքի շուկաներից զբոսաշրջային հոսքերի ծավալների նվազում է արձանագրել միայն Ռուսաստանը։ Անգամ Բուլղարիան և Վրաստանը, որոնք TOP-5-ում 4-րդ և 5-րդ տեղերում են, փետրվարին տարեկան աճ են գրանցել, համապատասխանաբար 21.2% և 6% ։

Տեսանյութեր

Լրահոս