Թուրքիայի F-16-երի արդիականացման և արտադրության առաջարկը՝ ԱՄՆ-ին

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 կործանիչների գնման և արդեն իսկ թուրքական սպառազինությունում առկա կործանիչների արդիականացման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ թուրքական կողմի ցանկությամբ առաջնահերթությունը տրվել է կործանիչների արդիականացմանը, ինչը բացատրվել է ռազմաօդային ուժերում առկա կարիքներով:

Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին նաև կործանիչների արդիականացումն ու դրանց արտադրությունն իրականացնել Թուրքիայում:

Այս հարցերի շուրջ քննարկումներ ունենալու նպատակով թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև հանդիպում է պլանավորվում:

Ընդգծվել է նաև, որ 70 հատ F-16-ի մատակարարման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2028-ը:

Տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացին զուգահեռ Թուրքիան շարունակում է հետաքրքրված մնալ եվրոպական «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերմամբ:

Թուրքական մամուլը կործանիչների արդիականացմանն առաջնահերթություն տալը նկարագրել է հետևայլ կերպ. «Անակնկալ Թուրքիայի F-16-ի փաթեթում. արդիականացումը որպես առաջնահերթություն»:

Տեսանյութեր

Լրահոս