«Հուսով եմ՝ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր թատրոնի միջազգային օրն է: Նիկոլի օրոք փակվել են Պետական կամերային երաժշտական թատրոնը և Գոյ թատրոնը: Ի դեպ դրանք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում, որոնք իր կտրած քարտեզից դուրս են:

Թատրոնի հարգելի գործընկերներ: Ձեր մեծամասնությունը ցավոք վաղուց դադարել է հանդիսատեսին այսօր հուզող բաների մասին բեմադրելը և խոսելը: Դուք հարմարվողների մեծ բանակ եք:

Ձեր մեջի եզակի պատվախնդիր ու արժանապատիվ անհատները ցավոք լոկ բացառություն են այս օրինաչափության մեջ:

Տաղանդը, առանց հայրենիքի զգացողության, առանց իրական կյանքի խնդիրների բարձրաձայնման՝ լոկ ապրուստի միջոց է: Հուսով եմ՝ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ: Չնայած միևնույն է՝ ոչ մեկ այդ գերեզմանին այսպես թե այնպես չէր գալու:

Տեսանյութեր

Լրահոս