Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը կալանավորվել է․ News. am
Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Կոմիտեից հայտնում են, որ փոխքաղաքապետը կալանավորվել է նույն գործի շրջանակներում, որով նախկինում մեղադրանք էր առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին:
Գործով որպես մեղադրյալ է անցնում 6 անձ, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և ստանալու համար:
Մեղադրյալներից երեքը կալանավորված են։