ԵՄ-ն հերքել է «Կրոկուս»-ի ահաբեկչությանն Ուկրաինայի մասնակցության մասին պնդումները
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մեջ մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա:
Ստանոն հերքել է Ուկրաինային ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ չկա որևէ ապացույց, որը կվկայի նրա մասնակցությունն այդ ահաբեկչության մեջ։
ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Մոսկվային նաև կոչ է արել չօգտագործել ահաբեկչությունը որպես պատրվակ Ուկրաինայում ռազմական գործողություններն ակտիվացնելու համար։
Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։
ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։