Ուկրաինան և Դանիան ռազմական ոլորտում համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել
Ուկրաինան և Դանիան համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում սպառազինություն է ձեռք բերվելու Ուկրաինայի զինված ուժերի համար: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանական գնումների գործակալությունը և Դանիայի պաշտպանության նախարարության գնումների ու լոգիստիկայի կազմակերպությունը (DALO) փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել պաշտպանական գնումների ոլորտում», – ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի ռազմական գերատեսչության Telegram ալիքում:
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Կլիմենկովը հույս է հայտնել, որ համաձայնագիրը թույլ կտա ուժեղացնել համագործակցությունը Ուկրաինայի զինված ուժերին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելու գործում։