Բաժիններ՝

ՀՀ մայրուղիներին նախատեսվում է նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել․ ՆԳ նախարար

Հայաստանի մայրուղիներին նախատեսվում է նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։

Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներին կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան արագությունը, վարորդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ կթարմացվեն նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս