«Crocus-ի հարձակման հետաքննության շրջանակներում Արևմուտքի հետ չենք համագործակցում». Պեսկով

«Ռուսաստանի հատուկ ծառայություններն ինքնուրույն են հետաքննում Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «այս պահին արևմուտքի ներկայացուցիչների հետ որևէ շփում չկա»։

«Որևէ օգնության մասին ևս խոսք չկա», – հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսաստանցի լրագրողներից մեկի հարցին՝ թե արդյո՞ք Արևմուտքը օգնություն է առաջարկել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետաքննության գործում։

Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև հրաժարվել է մեկնաբանել հարձակումներին«Իսլամական պետության» առնչության թեման։

«Այս հարցը վերաբերում է նախաքննության ընթացքին։ Դա մեկնաբանել մենք չենք կարող, իրավունք չունենք։ Նախաքննությունը շարունակվում է, հարձակման ամբողջական վարկած դեռ գոյություն չունի, բոլոր տեղեկություններն առայժմ նախնական բնույթ են կրում», – հայտարարել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս