Ադրբեջանն ակտիվորեն մարզում է «Կոմանդո» հատուկ նշանակության ջոկատները օկուպացված Հադրություն և Քարվաճառում. Տաթև Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացվում են կադրեր, թե ինչպես է Ադրբեջանն ակտիվորեն մարզում «Կոմանդո» հատուկ նշանակության ջոկատները օկուպացված Հադրություն և Քարվաճառում։

Տեսանյութում նշվում է, որ հենց այս մեթոդներով են իրենք հասնում «խաղաղության», այսինքն՝ ուժի ու ուժի սպառնալիքի մեթոդով։

Սա ևս մեկ ցուցիչ է, որ Ադրբեջանը ոչ թե ձգտում է իրական խաղաղություն ունենալ տարածաշրջանում, այլև ստիպում է Հայաստանին հերթով կատարել իր պահանջները, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը շատ հարմար է։

Նա շարունակ ժողովրդին սպառնում է պատերազմով՝ սահմանադրության, միակողմանի զիջումների և այլ թեմաներով՝ դրանով իսկ թուլացնելով Հայաստանն ու կոտրելով դիմադրողականության հնարավորությունը։

Հիշեցնեմ նաև, որ 2022 թվականի հոկտեմբերին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի նախնական ուսումնասիրությամբ՝ գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են եղել»։

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031