«Թուրքիան վերածվել է հանցագործությունների կենտրոնի». Ստամբուլի ընդդիմադիր պատգամավոր

Թուրքիայի ժանդարմեիայի գլխավոր վարչության 2023-ի զեկույցի համաձայն՝ երկրում հանցագործությունների մեջ ներքաշված երեխաների թիվն աճել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ժանդարմերիա-ֆրանսիական ծագումով բառ, որը նշանակում է զենքի մարդիկ։ Իրականացնում է ներքին զորքերի կամ ռազմական ոստիկանության գործառույթներ։

Զեկույցի համաձայն՝ 2023-ին այդպիսի երեխաների թիվը 2022-ի համեմատ աճել է 28.8 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ 57 տոկոսով՝ հասնելով 33.475-ի:

Աճել է նաև հանցագործության զոհ դարձած երեխաների թիվը: 2023-ին այն աճել է 2022-ի համեմատ 13, իսկ 2021-ի համեմատ 22.8 տոկոսով՝ կազմելով 62.627:

Այլ հանցագործությունների մասին ևս տվյալներ պարունակող զեկույցին անդրադարձել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր, դոկտոր Գամզե Աքքուշը:

Նա նշել է, որ ժանդարմերիայի վերահսկողության նեքո գտնվող տարածքներում հասարակական կարգի խախտումները 2023-ին 2022-ի համեմատ աճել են 8, իսկ 2021-ի համեմատ՝ 21 տոկոսով:

«Դրանք հասել են 582.574-ի: Ժանդարմերիայի պատասխանատվության գոտում տեղի ունեցող հասարակական կարգի խախտումները տագնապալի են: Դրանց աճը սարսափելի չափերի է հասել»,-ասել է Աքքուշը՝ հավելելով, որ Թուրքիան գրեթե վերածվել է հանցագործությունների կենտրոնի:

Տեսանյութեր

Լրահոս