ԵՄ դիտորդները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին և փոխդեսպանին ներկայացրել են Գեղարքունիքի մարզի անվտանգային իրավիճակը

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակ։ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մի քանի լուսանկար։

«Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Մարտունու շրջանում ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին: Դիտորդները հյուրերին տեղեկացրել են անվտանգության իրավիճակի և տեղում մարդու անվտանգության հարցերը»,- նշված է առաքելության գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031