Բրիտանիան կորցրել է իշխանության և հասարակության միջև երկխոսության մշակույթը. ՌԴ ԱԳՆ

Մեծ Բրիտանիան վերջնականապես ամրագրել է «արդյունաբերական ծավալներով» ֆեյքերի արտադրություն։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի «Բրիտանիայի գլոբալ ապատեղեկատվական արշավների մասին» հայտարարության մեջ։

«Բրիտանիայում շարունակվող դավադրության արշավը, որը հրահրվել է բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի կնոջ՝ Ուելսի արքայադուստր Քեթրինի՝ հանրության մեջ երկարատև բացակայությամբ, կրկին ընդգծել է բրիտանական քաղաքական իսթեբլիշմենթի խորապես արատավոր բնույթը», – ընդգծում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Բրիտանական ԶԼՄ-ները մեղադրել են ՌԻԱ Նովոստին և Սպուտնիկին Չարլզ III-ի մահվան մասին կեղծ լուրի իբր տարածման մեջ, չնայած այդ թեմայով նշված ռեսուրսներում հրապարակումներն, ըստ էության, արմատապես հակառակ բնույթ են ունեցել:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ խոսքը այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար ԶԼՄ-ների, քաղաքական դասի և հատուկ ծառայությունների համատեղ դավադրության մասին չէ, այլ այդ միջոցների փաստացի միավորման մասին, թեև ժողովրդավարության կանոններով դրանք պարտավոր են միմյանցից անկախ լինել։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Բրիտանիայում ամբողջությամբ կորսվել է իշխանության և հասարակության միջև ազնիվ երկխոսության մշակույթը, ինչի մասին վկայում են կեղծ սենսացիաների, ապատեղեկատվական լցոնումների, երկրի բարձրագույն ղեկավարության շուրթերից ակնհայտ կեղծ հայտարարություններով սկանդալների անթիվ շարանը:

Տեսանյութեր

Լրահոս