«Շնորհակալ ենք Էրդողանին՝ Ուկրաինայում խաղաղության նախաձեռնության համար». Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Զախարովայի՝՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրուցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն կերպ օժանդակել Ուկրաինայում խաղաղության հասնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար։

Մեջբերելով Թուրքիայի նախագահի խոսքերը՝ Զախարովան նշել է․ «Շնորհակալ ենք Էրդողանին Ուկրիանայում խաղաղության նախաձեռնության համար»։

Տեսանյութեր

Լրահոս