Բաժիններ՝

Մահացել է հայտնի ռուս մարզական լրագրող Վասիլի Ուտկինը

52 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս մարզական մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինը: Այս մասին հայտնում է «Էգրիսի» սիրողական ֆուտբոլային ակումբի Telegram ալիքը:

Մահվան պատճառները չեն նշվում։

«Մեզ համար շատ ցավալի է գրել այս գրառումը: Բայց դա ճիշտ է: Վասիլին այլևս մեզ հետ չէ», – ասվում է ակումբի հաղորդագրության մեջ, որի սեփականատերն է եղել Ուտկինը:

Ուտկինը հեռուստատեսությունում աշխատել է 1994 թվականից, վարել է մի շարք ֆուտբոլային հաղորդումներ և մեկնաբանել հանդիպումները НТВ-ում և НТВ-Plus-ում: Մեկնաբանի կարիերան ավարտելու մասին նա հայտարարել է 2017 թվականին: Ուտկինը 2004 և 2005 թվականներին դարձել է TEFI մրցանակի դափնեկիր «լավագույն մարզական մեկնաբան» անվանակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031