Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին
Եգիպտական պատվիրակությունը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, որոնք նախատեսվում է վերսկսել երկուշաբթի օրը Դոհայում։
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մարտի 18-ին Reuters-ը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը՝ երկրի հետախուզության ղեկավարի գլխավորությամբ, պետք է մեկնի Կատար ու որ բանակցությունները կարող են տևել առնվազն երկու շաբաթ։