Դո’ւք եք հասցրել էս օրվան, Տավուշը թշնամու հող չէ, որ հանձնես. չի’ լինելու. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգությունից առաջ իր խոսքով անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշի մարզի որոշ գյուղերի, այլ տարածքների` Ադրբեջանին հանձնելու մասին վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:

Իր խոսքում Բագրատ Սրբազանն ասաց.

• Կուրացած և ուրացած պետք է լինես, որ չկարողանաս ստացածդ ժառանգությունը համարել քոնը և ՏԵՐ կանգնել:

• Խոնարհ հարսի նման՝ գլուխներս կախ, պիտի թույլ տանք, որ մեր Հայրենիքը հանձնվի՞, թե՞ պետք է ընդդիմանանք, կտրենք այդ ձեռքը, որ փորձում է մեր տունը խառնել:

• Ի՞նչ լավ կյանք, եթե ոչ հող ունես, ոչ Հայրենիք ունես, ոչ տուն ունես, թափառական տնազուրկ ես:

• Չկա մեզ համար որևէ թիվ մեր Հայրենիքի սահմանները չափելու, չկա։ Որտեղ մենք ենք, այնտեղ էլ մեր Հայրենիքն է:

• Ի՞նչ ենք թողնելու մեզնից հետո՝ պատվից ու անունից առավել, մեզ ինչպե՞ս են հիշելու սերունդները։ Մեզնից հետո թողնելու ենք արտագաղթ, որբություն, թողնելու ենք թշնամուն ծառայություն՝ ամբողջության մեջ, ինքությունից զրկում:

• Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք:

• Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ, տեսել ենք ձեր վարած պատերազմը ՀՀ կառավարություն և նրա գլուխ:

• Այս արնահոսությունը պետք է դադարի:

• Աստված թող այնքան ուժ և իմաստություն տա, որ կարողանանք այս վճռական փուլից պատվով, արժանապատվությամբ, սխրանքով և հաղթանակով դուրս գանք՝ որպես զորացած և նորացած ազգ։

Տեսանյութեր

Լրահոս