Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև
Մարտի 17-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: