Աշխարհահռչակ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսին կրկին Հայաստանում է. նա նորագույն մեթոդներով միջամտություններ կիրականացնի «Բեսթ լայֆ»–ում

Մարտի 18-22 ընկած ժամանակահատվածում «Բեսթ լայֆ» հայ- ճապոնական բժշկական կենտրոնը կրկին հյուրընկալելու է աշխարհահռչակ ինվազիվ սրտաբան Ալֆրեդո Գալասսիին, որը բժշկական կենտրոնում կանցկացնի քրոնիկ փակ անոթների ռեվասկուլարիզացիա՝ նորագույն մեթոդներով: Դրանց թվում է նաև Հայաստանում եզակի ShockWave սարքի միջոցով սրտամկանի արյունամատակարարման լավացման միջամտությունը:

Սրտային ախտահարումները բուժելու համար օգտագործվող shockwave թերապիան արդիական մեթոդ է, որը թույլ է տալիս խթանել անգիոգենոզը ակուստիկ ալիքների օգտագործման միջոցով: Ալիքների ազդեցության շնորհիվ խթանվում են անոթները:

Դրա նպատակն է վերականգնել և խթանել արյան մատակարարումը սրտի այն հատվածներում, որոնք չունեն բավարար արյան հոսք՝ անոթի նեղացումների կամ խցանումների պատճառներով: Թերապիայի այս տեսակը բարելավում է սրտամկանի աշխատանքը հատկապես սրտի ռեֆրակտեր ախտահարումների և անոթների կալցիֆիկացման դեպքում, երբ բալոնային լայնացումն արդյունավետ չի եղել:

Ըստ միջազգային տվյալների՝ ապացուցված է թերապիայի այս տարբերակն ընտրած բուժառուների կլինիկական ցուցանիշների բարելավումը:

med.news.am

Տեսանյութեր

Լրահոս