Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնակայանի կոնֆերանսների սրահում դեսպանների մասնակցությամբ անցկացված ավանդական «իֆթար» (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվողամսվա ընթացքում) ծրագրի շրջանակներում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը մասնավորապես նշել է․ «Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթությունների առաջին շարքերում է։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանում մեկնարկի նոր ժամանակաշրջան»։

Տեսանյութեր

Լրահոս