Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն 6 ամիս է՝ բանտում է․ Լապշինը ներկա է գտնվել Մալյանի դատին

Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով․ նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Կյանքումս առաջին անգամ դատարան եմ այցելել ոչ որպես մեղադրյալ (Ադրբեջանում՝ Արցախ այցելելու համար) և ոչ որպես մեղադրող (Ստրասբուրգի Եվրոպական դատարանն ընդդեմ Ադրբեջանի՝ ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար), այլ որպես այցելու։

Հայաստանի դատարանները բաց են, դատարանի թույլտվությամբ կարող եք ներկա գտնվել ցանկացած դատական նիստի և լուսանկարել այնտեղ։

Այս դեպքում գործը շատ հնչեղ է՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը դատվում է ֆեյսբուքյան հրապարակման պատճառով։ Նա արդեն վեց ամիս է՝ բանտում է։

Լավը այն է, որ Ադրբեջանում իմ փորձի համեմատ. մեղադրյալին ձեռնաշղթաներով վանդակում չեն պահում, դատարանի դահլիճում դիմակավորված ավտոմատներով ապուշ ծաղրածու չկա:

Վատը՝ մնացած ամեն ինչն է»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս