«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք». Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հորդորում է վաղվա գործերն այսօր անել։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վաղը Հայաստանում անձրև, ամպրոպ ու ձյուն է սպասվում։
«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»,- զգուշացրել է նա։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 10–ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա մարտի 12-13-ին։