ԵՄ-ն հայտարարել է Կիպրոսից Պաղեստին ծովային մարդասիրական միջանցքի բացման մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել է ծովային հումանիտար միջանցքի բացման մասին՝ Կիպրոսից Պաղեստինին օգնություն մատակարարելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:
«Մենք գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը Գազայի հատված օգնություն հասցնելու համար՝ Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Կիպրոս կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ միայն այս տարի Եվրամիությունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի հասնող մարդասիրական օգնություն, սակայն հիմնական մարտահրավերը բեռները Գազա հասցնելն է: