Բաժիններ՝

Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը

Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը։

Այս մասին հայտնում է Dagens Nyheter շվեդական թերթը՝ հղում անելով դաշինքում իր աղբյուրներին:

Սպասվում է, որ մարտի 7-ին Հունգարիան ԱՄՆ-ին կփոխանցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Եթե Շվեդիան արագ ներկայացնի անդամակցության փաստաթղթերը, կարող է առաջիկա երկու օրերի ընթացքում դառնալ դաշինքի լիիրավ անդամ։

Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։ Հունգարիան ՆԱՏՕ-ի վերջին անդամ երկիրն էր, որը խոչընդոտում էր Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս