Ռուսաստանը կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն. Պեսկովը՝ հայ ժողովրդի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնում հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն։

Նա նշել է, որ հայ ժողովուրդը շահում է Ռուսաստանի հետ համագործակցությունից և Եվրասիական տնտեսական համայնքին Հայաստանի անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, նպաստները, տրանսպորտային ծառայությունները և ֆինանսական հատվածը։

«Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Մենք վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են»,- ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս