Իրանն ու Հայաստանը համագործակցում են Արաքս գետի ջուրը մաքրելու հարցում
Իրանի ու Հայաստանի միջև ստորագրված 25-րդ փաստաթղթի իրագործման շրջանակում, Ջուլֆայում ընթանում է Արաքս գետի ջրի մաքրման ճանապարհային քարտեզի քննարկման թեմայով փորձագիտական խմբերի ղեկավարների առաջին հանդիպումը։
Հանդիպմանը ԻԻՀ Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության Մարդկային միջավայրի գծով փոխնախագահը կարևորել է նախորդ տարիներին երկու երկրների համատեղ գործողությունները, հատկապես Արաքս գետի աղտոտումը վերչացնելու ճանապարհային քարտեզի հաստատումը։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանին՝ փորձագիտաակն խմբերի հյուրընկալության համար, Իրաջ Հեշմաթին անդրադարձել է փաստաթղթի ստորագրումից հետո կատարված աշխատանքների մասին հաշվետվությանը, կարևորել փաստաթղթի իրականացման նպատակով աշխատանքային խմբի ձևավորումը և գործադիր-վերահսկիչ կառույցների հետ համաձայնեցված կարգով ներքին փորձագետների կարողությունների օգտագործումը։ Նա ընդգծել է իրանցի մասնագետների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը և փաստաթղթերի իրականացման նպատակով աշխատանքային խմբերի կանոնավոր հանդիպումների անցկացումը՝ ապագա անելիքները պլանավորելու համար։
Հայաստանի շրջակա միջավայրի փոխնախարար Գաբրիելյանը նշել է, որ Երևանը վճռական է՝ լուծելու Հայաստանի հանքավայրերի բնապահպանական խնդիրները և կարևորել է ջրային ռեսուրսների առողջությունը։ Նա նշել է․ «Կողմերը հեշտությամբ կլուծեն ընդհանուր խնդիրները»։
Հանդիպմանը երկու երկրների փորձագետները քննարկել են համատեղ գործողությունների ընթացքը։ Ելնելով հանքարդյունաբերության խնդրի կարևորությունից՝ երկու երկրների պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են հանքարդյունաբերության փորձագետների խմբի հանդիպմանը։