Հասանովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հասանովը հանդիպումներ կունենա Անկարայում, կայցելի Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Ղուրբանովն էլ երեկ Դոհայում հանդիպել էր Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ, քննարկել թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, «մտքեր փոխանել համատեղ արտադրության և նոր նախագծերի շուրջ»։

Իսկ անցած շաբաթ Գյորգյունի հետ Անթալիայում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հանդիպել։

Տեսանյութեր

Լրահոս