«Պարեկների վրա պլան է դրված եղել յուրաքանչյուր հերթափոխին կազմել նվազագույնը 20 վարչական ակտ, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում». Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախկին ընդդիմադիր պատգամավոր փաշինյանը ճչում էր «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»…
Պարեկներն ահազանգում են
ՀՀ ՆԳն ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, պատճառը վերևից իջեցված պատվերի գերակատարումն է։
Մասնավորապես պարզվում է, որ ըստ պարեկների իրենց վրա պլան է դրված եղել յուրաքանչյուր հերթափոխին կազմել նվազագույնը 20 վարչական ակտ, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում…
4֊րդ դասակի ծառայողներն էլ որոշել են պլանը կատարել առանց «չարչարվելու» պատահականության սկզբունքով, մասնավորապես առանց մեքենան կանգնեցնելու և խախտում հայտնաբերելու, ըստ ճաշակի քաղաքացիների վրա տուգանք գրել մեքենայի վարման ընթացքից։
Մի խումբ քաղաքացիներ ԴԱՀԿ֊ից անսպասելի նամակներ են ստացել տուգանքների և բալերի նվազման վերաբերյալ, ապա դիմել հակակոռուպցիոն կոմիտե։
Ինչ իրավական գնահատական կտա կոմիտեն կամ դատարանը կարևոր չի, կարևորը այն է, որ վարչապետ փաշինյանը իր համադասարանցու հետ թալանում է ՀՀ քաղաքացիներին, եկեք պարզագույն հաշվարկ անենք։
Օրինակ` Շիրակի մարզում կա 200 ից ավել պարեկ, եթե նրանք օրական կազմում են 20 ակտ 5000 դրամով ստացվում է օրական 20մլն դրամ, ամսեկան 600 մլն, սա բազմապատկեք նաև մյուս մարզերով ու Երևան քաղաքով, որտեղ ըստ աղբյուրի ՆԳՆ իջեցված պլանը եռակի է ու կտեսնեք կառավարիչների անաստված թալանը…
Ինչևէ, եթե թվերի հաշվարկի մեջ ինչ որ բան խառնեցի, թող հակակոռուպցիոն կոմիտեն ինձ ուղղի»։