Ֆրանսիան պաշտպանել է Ուկրաինայի համար ԵՄ-ից դուրս արկեր գնելու Չեխիայի գաղափարը
Փարիզը պաշտպանում է Չեխիայի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի համար արկեր գնել Եվրամիությունից դուրս և մասնակցել այդ գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Չեխիայի Հանրապետության նախաձեռնությունը չափազանց օգտակար է, մենք աջակցում ենք դրան և կմասնակցենք դրան: Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է Մակրոնը Չեխիայի Հանրապետության նախագահի հետ համատեղ ասուլիսում։
Նա նշել է, որ դա կարելի է անել ինչպես երկկողմ համագործակցությամբ, այնպես էլ ԵՄ մակարդակով ֆինանսավորման միջոցով։
«Այս նախաձեռնությանը կարող է հատկացվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի մի մասը»,- նշել է Մակրոնը։