Իրանի դեմ պատժամիջոցների շարունակությունը Ամերիկայի և Անգլիայի միջոցով

Ամերիկյան և բրիտանական կառավարությունները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության անհատների և հաստատությունների դեմ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և բրիտանական կառավարությունն առանձին հայտարարություններով հայտարարել են, որ Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում են ներառել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատարի տեղակալին և 5 նոր կազմակերպությունների։

Պատժամիջոցների մարտավարությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրներին հասանելի միջոցներից մեկն է՝ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու անկախ երկրների վրա՝ նպատակ ունենալով մեկուսացնել նրանց և ստիպել հանձնվել։

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր՝ 1979 թվականին, Իրանի ժողովրդի թշնամիները մշտապես դաժան պատժամիջոցներ կիրառելով փորձում են հարվածել երկրի տնտեսությանը, և նրանք չեն խուսափել արդյունաբերության ոլորտում կիրառել որևե պատժամիջոց։

Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Սպիտակ տան արևմտյան դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներին, զգալի առաջընթաց է գրանցել գիտական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում:

ParsToday

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031