Բաժիններ՝

Մասկը դատարանից հայցում է արգելել OpenAI-ին գումար վաստակել արհեստական բանականությամբ

Միլիարդատեր և ChatGPT չաթ-բոթը մշակած ամերիկյան Open AI ընկերության տնօրենների խորհրդի նախկին անդամ Իլոն Մասկը Սան Ֆրանցիսկոյի դատարան հայց է ներկայացրել իր, նրա ղեկավար Սեմ Ալթմանի և նախագահ Գրեգորի Բրոքմանի դեմ,  գրում է MarketWatch-ը:

Մասկը, ով կանգնած էր OpenAI-ի ակունքներում, մեղադրում է պայմանագրի պայմանները խախտելու և անբարեխիղճ բիզնես վարելու մեջ:

Ինչպես ասվում է հայցում, OpenAI-ի ստեղծման մասին Մասկի, Ալթմանի և Բրոքմանի ստորագրած համաձայնագիրը ենթադրում է, որ կառույցը ոչ առևտրային կլինի և կզբաղվի ունիվերսալ արհեստական բանականության մշակմամբ՝ ի շահ մարդկության։ Ընդ որում, տեխնոլոգիան պետք է ունենա բաց կոդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս