Բրիտանիան կարող է վաճառել իր ավիակիրը
Բրիտանական «HMS Prince of Wales» ավիակիրը, որն արժեցել է 3,6 մլրդ դոլար, կարող է աճուրդի դրվել ու վաճառվել բարեկամ երկրին կամ կոնսերվացվել ֆինանսական խնդիրների պատճառով։ Այդ մասին հայտնել է «The Daily Mail» թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի աղբյուրներին։
Ավիակիրը շահագործման է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերին, նախատեսված է ուղղահայաց վայրէջք կատարող 36 F-35B կործանիչ, ինչպես նաև չորս ուղղաթիռ տեղափոխելու համար, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է տեղավորել մոտ 70 կործանիչ: