Իրինա Շեյքը մերկացել է հանուն բնության (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչ Ջեյմս Հյուսթոնն իր նոր Natural Beauty գրքի համար ֆոտոշարք է պատրաստել: Ինչպես գրում է woman.ru կայքը, Ֆոտոշարքի համար լուսանկարվել են այն մոդելները, ում համար կարևոր են էկոլոգիական խնդիրները: Ֆոտոշարքին մասնակցելու համար նա հրավիրել է տարբեր հայտնի մոդելների, այդ թվում՝ ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուի ընկերուհի Իրինա Շեյքին:
Մոդելն ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքում հանդես է եկել ամբողջությամբ մերկ վիճակում: Գրքի վաճառքից ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Global Green USA կազմակերպությանը: