Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական ռուլետկա է խաղում. կամ՝ Հայաստանը, կամ՝ ինքը
«Այսօր մենք Ազատության հրապարակում ավելի շատ ենք, քան փետրվարի 20-ի հանրահավաքին: Ժողովուրդն ասում է՝ գեղ կանգնի, գերան կկոտրի։ Հիմա մեզ մնում է միայն այդ գործողությունը, և մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր այժմ նստած են իրենց բազմոցների վրա և դիտում են մեզ, ովքեր համամիտ են մեզ հետ՝ թող միանան ու ազատվենք այս չարիքից։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս տղան՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, ռուսական ռուլետկա է խաղում»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման համակարգողներից՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Նա պատկերավոր ներկայացրեց իր տեսակետը, թե ռուլետկա խաղացողՆիկոլ Փաշինյանը մեկ փամփուշտ է դրել զենքի փամփշտակալի մեջ ու պտտացնում է. կամ ինքը կզոհվի, կամ Հայաստանը։
«Իր ճակատագիրն իրենն է, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք ենք պարտավոր, որ մեր պետությունը փրկենք։
Այսօրվա դրությամբ տարբերակը հետևյալն է՝ սկսո՞ւմ ենք իմփիչմենթի գործընթաց՝ ԱԺ-ում 35+1 ստորագրություն հավաքելուց հետո, 72 ժամվա ընթացքում սկսել այդ գործընթացը։ Բայց ԱԺ-ում չունենալով մեծամասնություն, այդ գործընթացը հիմա սկսելը նշանակում է բերել պարտության։ Կամ մենք կարողանում ենք հանրահավաքում այնքան թվով հավաքվել, որ այլևս որևէ գործողություն պետք չի լինելու անել, այնքան մարդ հավաքվի, որ կարողանան իրենց կամքը թելադրել իշխանություններին, ուրիշ ելք չունենք»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։
Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանը նկատեց՝ թող չսպասի նրան, որ հարյուր-հազարներով մարդիկ գնան, ու լինի այն, ինչ արդեն ասվել է՝ տանեն դատարան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում