Բաժիններ՝

Փարիզում Սենա գետի վարարման պատճառով երկաթուղային կայարաններ են փակվել

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սենա գետի վարարման պատճառով հեղեղման վտանգի կապակցությամբ հունվարի 24-ին փակվել է մերձքաղաքային արագընթաց գնացքների վեց կայարան: Այդ մասին գրել է Le Parisien թերթը:

SNCF ֆրանսիական երկաթուղային ընկերությունում հայտարարել են, որ նման միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի «ապահովվի ուղեւորների անվտանգությունը»: Սենայի ջրի մակարդակը վերջին մի քանի օրերին հասել է 5 մետրի նշագծին: Ինչպես նշում է հրատարակությունը, սպասվում է, որ հանգստյան օրերին Փարիզում իրադրությունն ավելի կվատանա, ջրի մակարդակը կհասնի 6,2 մետրի:

Սենայի վարարման հետեւանքով հեղեղված են բազմաթիվ ճանապարհներ: Լուվրի եւ Օրսե թանգարանի ղեկավարությունը, որոնք գտնվում են գետափի անմիջական մերձակայքում, հայտնել է, որ հեղեղման վտանգի պատճառով արվեստի գործերը ստորին հարկերից տեղափոխփու են վերին հարկեր:

Սակայն տեւական տեղատարափներից առաջացած հեղեղումների խնդիրը ծառացած է ոչ միայն Փարիզի տարածաշրջանում:

Le Parisien-ը գրում է, որ տեղական օդերեւութաբանական ծառայությունները վտանգի բարձր՝ նարնջագույն մակարդակ են հայտարարել Ֆրանսիայի 23 դեպարտամենտներում, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս