Միլիարդատեր Ֆորեսթը 3,3 միլիոն դոլար կնվիրաբերի Ուկրաինային. 9News
Ավստրալացի միլիարդատեր Էնդրյու Ֆորեսթը և նրա նախկին կինը՝ Նիկոլան, 5 միլիոն դոլար են հատկացրել (ավստրալիական, փոխարկված ԱՄՆ դոլարին՝ 3,3 միլիոն՝ խմբագրի նշումը) Ուկրաինայում ականազերծման նախագծերի համար, հայտնում է 9News հեռուստաալիքը։
«Իրենց Minderoo հիմնադրամի նվիրատվությունը կօգտագործվի ականազերծման համար այն տարածքներում, որտեղ աճեցվում են հիմնական մշակաբույսերը՝ վերացնելով ֆերմերների համար սպառնացող վտանգը», – ասվում է նյութում:
Minderoo Foundation-ի համանախագահ և հիմնադիր Նիկոլա Ֆորեսթն ասել է, որ Ուկրաինան այժմ ամենաշատ ականապատված երկիրն է աշխարհում՝ առաջ անցնելով Աֆղանստանից և Սիրիայից: