Եթե լինի Զելենսկու այց, ապա այն լինելու է տարածաշրջանային, այլ ոչ թե Հայաստան. Ալեն Սիմոնյան
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ լուրերը, ասաց, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը վաղուց է սկսվել, այն իրականացվում է շատ ինտենսիվ ու բացահայտ ձևով։
«Ռուսական տարբեր քարոզիչներ, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով Հայաստանում միտինգներ ու երթեր են անում, ուստի հիբրիդային պատերազմի մասին խոսելն արդեն մովետոն է, որովհետև այն հաստատված փաստ է։
Ինչ վերաբերում է Զելենսկու այցին, ապա նման տեղեկություն այս պահին գոյություն չունի։ Բայց եթե նման այց լինի, կարծում եմ՝ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում