Թուրք զինվորները Լեհաստանում են՝ մասնակցելու «Brilliant Jump 24» զորավարժությանը

Թուրք զինվորները Լեհաստանում մասնակցելու են «Brilliant 24» զորավարժությանը: Դրան մասնակցելու նպատակով նրանց ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Լեհաստանի Սզջզեջին Գոլենիոյու օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերոհիշյալ զորավարժությունը հանդիսանում է Լեհստանի հյուսիսային հատվածում գտնվող «Drawsko Pomorskie» ուսումնական զորավարժարանում շարունակվող «Steadfast Defender 24» զորավարժության մի մասը:

Իսկ «Steadfast Defender 24»-ը իրականացվում է Հյուսիստլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զորավարժությունների շրջանակում:

Թուրք զինվորների Լեհաստանում գտնվելու մասին հայտարարություն է տարածել նաև ՆԱՏՕ-ն:

Նշենք, որ զորավարժությանը մասնակցում է Ալբանիան, Լեհաստանը, Իսպանիան, Թուրքիայն և Միացյալ թագավարությունը: Անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է 3000, իսկ նեգրավված տեխնիկայինը ՝ 700:

Տեսանյութեր

Լրահոս